Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանում ամանորյա տոնական օրերը կրճատվել են:

Ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը՝ Սուրբծննդյան օրը, իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ն ու 7-ը կլինեն աշխատանքային:

«Փաստինֆո»-ն հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում և փորձել պարզել՝ինչպե՞ս են վերաբերվում Կառավարության այս որոշմանը:

Պարզվեց՝ քաղաքացիների կարծիքները տարբեր են. «Ես համարում եմ, որ շատ ճիշտ որոշում է դա: Կյանքը ցույց է տալիս, որ այդ ազատ օրերը բացարձակ անիմաստ են»,-ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նկատեց.«Կարծում եմ, այդ երեք օրը քիչ է, ժողովուրդը գոնե հինգ օրվա արժանի է»,-ասաց քաղաքացիներից մեկը, մյուսն էլ ավելացրեց.«Սխալ որոշում է, ես չեմ համարում դա ճիշտ, պետք է վերանայեն որոշումը»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել էր, թե ամանորյա տոները կրճատել են «գնաճը զսպելու նպատակով».

«Ես որևէ կապ չգտա գնաճի և այդ քանի օրվա մեջ»,-ասաց քաղաքացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել