44-օրյա պատերազմի մեկնարկից մոտ 2 ամիս առաջ շրջանառության մեջ դրվեց աշխարհազորի մասին հայտնի օրենքը։
Նշված օրենքը ընդունվեց միայն պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ:
Հարց է առաջանում։
Ինչու՞ այդչափ կարեւոր օրենքը, որը հնարավոր էր աշխարհազորի կորդինացման կառավարման եւ նպատակային օգտագործման մեջ կարեւոր դեր ունենալ , ընդունվեց այն ժամանակ, երբ մեծ հաշվով էլ դրա անհրաժեշտությունը այլեւ չկար։
Ինչո՞վ էր զբաղված երկրի առաջնային մանդատ ունեցող կառույցը, որը պետք էր օրեսնդրական լուծումներ փնտրեր եւ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացներ պատերազմի ժամանակ` մասնավորապես աշխարհազորի կառավարման վերաբերյալ օրենքը ընդուներ հենց պատերազմի առաջին օրը։
Ի՞նչու չի արվել այդ ամենը։ Ինչ-որ մեկը խանգարե՞լ է , թե՞ ուղղակի մտքներով չի անցել, որ կարեւոր օրենք է , եւ պետք է օր առաջ ընդունել։
Հիշեցնեմ, որ աշխարհազորի մասին օրենքով նախատեսվում էր, որ ՏԻՄ կառույցներում պետք է բացվեր տեղակալի հաստիք, ով պետք է ղեկավարեր աշխարհազորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել