Զախարյան Յուրան կրտսեր եղբոր՝ Աշոտի հետ Մեղրիի զորամասում էր ծառայում։ Պատերազմի օրերին երկուսին էլ տեղափոխում են Ջրական։ Կրտսեր եղբայրը վիրավորվում է, Յուրան՝ զոհվում։ Տղայի պատմությունը ավելի մանրամասն ներկայացնելու համար կհրապարակեմ վերջինիս մոր՝ տիկին Մարիայի՝ ինձ ուղարկված նամակն ամբողջությամբ.
«Յուրա Զախարյան, Գավառ քաղաքից։ 2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ, ծառայում էր Մեղրիում։ Խելացի, զուսպ, հարգված, ազնիվ ու բոլորին հասնող տղա էր իմ Յուրան։
Հոկտեմբերի 3-ին տեղափոխել են Ջրական (Ջեբրայիլ)։ Ինձ զանգեց հոկտեմբերի 5-ին ու ասաց, թե Մեղրիում են, որ չանհանգստանանք։ Այնինչ, այդ օրը շատ խառն է եղել իրավիճակը, նահանջ հրաման է եղել ու միմյանցից անտեղյակ կորցրել են շատերին... Ցավոք չունենք հստակ պատմություն երեխայիս ճակատագրի վերաբերյալ, քանի որ անզգամ ու անաստված շների էինք վստահել մեր լույս բալեքին։ 10 ամիս խելագարի պես փնտրում էինք մեր բալին... ԴՆԹ համընկում եղավ, հուղարկավորեցինք մեզ մոտ, բայց միևնույնն է, չենք հավատում, ու սպասում ենք, որ կգա։ Էնքան լուսավոր ու հզոր էր իմ Յուրան...»։
Ես միայն կավելացնեմ, որ Յուրային հողին հանձնեցին 2021 թվականի հուլիսի 22-ին՝ իր 21-ամյակի օրը...
Հիշատակդ վառ, Յուրա ջան։
Եղբոր հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել