«Հա ինչ անենք, որ թշնամին հաթաթա է տալիս, դա չպետք է մեզ խանգարի խաղաղության ուղեգծից շեղվելու համար՝ դա նորմալ», «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով պատերազմից մեկ տարի անց առկա իրողություններին ու ի հեճուկս թշնամու հաթաթաներին՝ հայկական կողմի խաղաղասիրական կոչերին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։


- Պարոն Խաչատրյան, պատերազմից անմիջապես հետո ու մինչ օրս ինչպես վարչապետը այնպես էլ իշխանության այլ ներկայացուցիչներ՝ այդ թվում Դուք, պարբերաբար խոսում եք հայ զինվորներին դավաճանողների, խրամատաներից փախած գեներալների մասին, բայց պատերազմից մեկ տարի անց մենք դեռ չունենք գոնե մի դատավաճիռ, որով գոնե մեկ, ինչպես Դուք եք ասում, դավաճան արժանացած լինի պատասխանատվության, ինչո՞ւ։

-Ես չեմ կարծում, որ մեղավորներ պետք է ման գանք։

-Դուք ու Ձեր իշխանության ղեկավարն է ասում, որ կան բազմաթիվ մեղավորներ։

-Հա էդ կոնտեսքստում, հա, բայց ես տեղյակ եմ, որ քննությունն է գնում, շատ շուտով տրցակցներով գործեր են մտնելու դատարան, աշխատում են, ընթացքի մեջ է, անտեսված չի դա։

-Բայց, մեկ տարվա ընթացքում գոնե մի քանիս մասով, եթե այդպիսիք կան, հնարավոր չէ՞ր պատասխանատվության ենթարկել, որպեսզի հանրությունն էլ համոզվեր Ձեր խոսքերի ճշմարտացիության մեջ։

-Քննությունները ընթացքի մեջ, էդ փուլն էլ կգա  շուտով, չմտածեք։

-Ես մտածում եմ պարոն Խաչատրյան, որովհետեւ պատերազմից մեկ տարի անց դեռ Բաքվի բերդում գերիներ ունենք, դեռ անհետ կորած տղաներ ունենք։

-Պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, դա առաջնային խնդիր է այսօրվա իշխանությունների համար, ամեն ինչ անում ենք, որ տղաները օր առաջ վերադառնան տուն։

-Բայց թշնամու կողմից նման նախադրյալներ տեսանելի չէ, մենք դեռ ականատես ենք լինում նրանց ազատազրկումներին։  

-Ծանր կացություն է անշուշտ, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ այդ խնդիրը լուծվի, ես ուրիշ պատասխան չունեմ ցավոք։

-Նորմա՞լ է, որ այս կարեւոր խնդրի պատասխանը մեկ տարի անց չունեք։

-Կան բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնց հատ առ հատ անդրադառնալու ենք, պարզապես անհրաժեշտ միասնականություն չկա։

-Պարոն Խաչատրյան, ասում ենք, որ մոտ օրերս եռակողմ հանդիպում է նախատեսված․․․

-Ոչ թե հնարավոր է, դա լինելու է, որովհետեւ այդ հանդիպումը անհրաժեշտ է եւ ոչ միայն եռակողմ այլ նաեւ ՄԻՆՍԿ խմբի համանախագահների հետ։ Ես կարծում եմ, որ թշնամու հետ պետք է երկխոսության, դիվանագիտական լեզվով խոսել։

-Բայց թշնամին այդ լեզուն հասկանո՞ւմ է։

-Ոչինիչ, դե գիտեք իրենք իրենց պատկերացումները ունեն, մենք՝ մեր, աստիճանաբար կգանք ընդհանուր հայտարարի։ Այս առումով մեր միջազգային գործընկերները կօժանդակեն այս հարցում։ Ամեն դեպքում պետք է բացառվեն։

-Պարոն Խաչատրյան, տեղյա՞կ եք, թե որ թվականի քարտեզներով են կատարվելու սահմանների դեմարկացիան եւ դեմիլիտացիան։

-Ոչ, բայց գիտեմ, որ հիմքում դրվելու են այնպիսի քարտեզներ, որոնք ունեն իրավական հիմքեր։

-Իսկ, որտե՞ղ է մնալու այդ դեպքում Արցախը։

-Արցախը մնալու է Արցախում, խոսքը գնում է Արցախի կարգավիճակի մասին, իսկ Հայաստանի իշխանություններն էլ հայտարարել են, որ Արցախի կարգավիճակը պետք է լուծել, առկախված չի կարելի թողնել այդ հարցը։

-Իսկ հնարավո՞ր է, որ այդ հարցը լուծվի այնպես, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, նման սցենար հավանական համարո՞ւմ եք։

-Հավանականությունների մասին խոսելը մի քիչ անշնորհակալ հարց է, յուրաքանչյուր պետություն հետապնդում է իր շահերը, մենք պետք է հնարավորինս պահպանենք մեր շահեր, ինչը երկարատեւ գործընթաց է։ Արցախի հարցը եկեք այսքանով ավարտենք, խնդրում եմ։

-Շատ լավ, եկեք խոսենք ՀՀ-ի ապագայի մասին, հետաքրքիր է Ձեր տեսակետը ՀՀ-ի ՌԴ-ի հետ մյութենական միության մաս կազմելու հեռանկարի մասին։

-Նման օրակարգ չկա, բավարարվեք այսքանով։

-Բայց համամիտ եք չէ՞, որ ՀՀ-ի միակ դարավոր դաշնակիցը ՌԴ-ն է։

-Ով է ասում, ես չեմ գտնում, որ ՀՀ-ի դաշնակիցը միայն ՌԴ-Ն Է, այդպիսի բան իրեն հարգող մարդը չի ասի, կներեք Ձեզ չեմ ուզում վիրավորել։ Մենք դաշնակիցներ շատունենք, մենք Երախորհրդի անդամ ենք, մենք էլ շատ դաշնակիցներ ունենք։

-Փաստորեն ՌԴ-ն միակ դաշնակիցը չի՞։

-Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ոչ միակ։ Մեր դաշնակիցները շատ են ու գնալով կշատանան։

-Իսկ, որտե՞ղ էին այդ դաշնակիցները պատերազմի ժամանակ։

-Բայց Դուք տեսաք չէ՞, որ հրադադարի վճիռ կայացվեց Փարիզում, ԱՄՆ-ում։

-Պարոն Խաչատրյան, բայց ո՞ւմ հաջողվեց ի վերջո, թեկուզ դաժան գնով, բայց պատերազմը կանգնեցնել։

-Հա չեմ ժխտում, որ աշխատեց ՌԴ-ի գործոնը, որի համար մենք շնորհակալ ենք։ Ես մենակ մի բան կարող եմ ավելացնել մենք ամբողջ կյանքում պարտք ենք ընկած տղաներին ու նրանց հարազատներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել