Armsport.am-ը գրում է.

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատալանտա» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով:

Հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար «Ատալանտան» դարձավ 38-րդ թիմը, որի դարպասը նա գրավեց Չեմպիոնների լիգայում։ Նախկինում մրցաշարի պատմության ոչ մի խաղացողի չէր հաջողվում գրավել այսքան թիմի դարպաս: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկին շրջանցեց Լիոնել Մեսսիին։

Նշենք, որ նախորդ օրը «Լայպցիգի» հետ ՉԼ խաղում Մեսսին գրավեց 37-րդ ակումբի դարպասն ու այդ ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ պահին դեռ 37 ակումբի դարպաս էր գրավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել