Երեք օր առաջ լրագրողները ԱԺ նախագահ Ալենին հարցրեցին եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարարից, որը պետությունից երկու խոշոր պատվեր է ստացել՝ ընդհանուրը 655 միլիոն դրամի գումարի չափով և թե ինչպես է հաղթել այդ տենդերները...
Ալենն էլ ասել է, որ իր եղբայրն ընդամենն այդ ընկերության տնօրենն է և ընդհանրապես ինքը "դեղին մամուլի հարցերին չի պատասխանում… Էդ մարդիկ, ովքեր գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով"...
"Ազատություն"-ը որոշել էր հետաքննել այդ լուրը և պարզել էր, որ Ալենի եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարանի սեփականատերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի է...
Ալե՛ն, քո տնօրեն եղբայրը գոնե ճանաչու՞մ է 140 միլիոն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող իր ղեկավարած ընկերության 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող Սիրուշ Դավթյանին, ով իր հարազատ գյուղում ապրում է միայնակ ու շատ հասարակ տան մեջ... Ի դեպ, տիկին Դավթյանի եղբոր պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նրանք տեղյակ էլ չեն, որ տիկինն այդքան հարուստ է...
Հարց ԱԺ նախագահին... Ալե՛ն, ըստ քեզ "Ազատություն"-ը դեղին մամուլ է...
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել