Սուրենը Երևանից էր, Տաթև դպրոցում էր սովորում, ապա՝ Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում։ 5 լեզվի էր տիրապետում։
2020 թվականի հուլիսի 23-ին զորակոչվեց բանակ։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծառայում։ Դիպուկահար էր։ 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Չնայած, որ առաջին օրվանից մասնակցում էր ռազմական գործողություններին, բայց հարազատենրին խաբել, ասել էր, որ բունկերներում են, առաջնագծից հեռու։
Սուրենը զոհվեց մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութի Վանք գյուղի անտառներում։ Հրամանատարի փախուստից հետո, իր տասնյակ ընկերների հետ մնացել էին շրջափակման մեջ ու ընկել անհավասար մարտում...
Բանակ մեկնելուց օրեր առաջ Սուրենն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»։
Սուրենը հավատարիմ մնաց իր խոստմանը։ Դժվարագույն պահին մենակ չթողեց իր հայրենիքին ու իր հրամանատարի պես փախուստի չդիմեց։ Մնաց, կռվեց ու զոհվեց հանուն հայրենի հողի։
Ծնողները հրաժարվել են Սուրենի հետմահու բոլոր մեդալներից։
Սուրենը 18 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել