Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը, դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: 

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել