Tert.am-ը գրում է․

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, որը ստեղծվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, լայնածավալ բողոքի ակցիաներ է հայտարարել Թբիլիսիում, գրում է sputnik-georgia.ru-ն:

Կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին լրագրողներին ասել է, որ ցուցարարների հիմնական պահանջը կլինի Սաակաշվիլիին ազատ արձակելը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:

«Մենք պատրաստվում ենք ընտրությունների երկրորդ փուլին, և ընտրություններից առաջ կլինեն լայնածավալ ակցիաներ ... Մենք անպայման կշարունակենք պայքարը: Ուզում եմ ասել, որ մոտ ապագայում շատ մեծ ակցիա է լինելու Թբիլիսիում: Դրանք կլինինեն նաև ամբողջ Վրաստանում ... Մենք նաև կպատրաստվենք երկրորդ փուլին, որում մենք անպայման կձևակերպենք հաղթանակը», - լրագրողներին ասել է Խաբեիշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել