Փոքրիկ պատմական անդրադարձ կատարենք՝ զուգահեռներ անցկացնելով ներկա իրավիճակի և հայտնի վեպում (Գևորգ Մարզպետունի) նկարագրված ժամանակաշրջանի միջև։
Այդ ժամանակ Հայաստանը կրկին կանգնած էր պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր իշխանները, փոխանակ երկիրը փրկելու մասին մտածեին, իրարից նեղացած փակվել էին իրենց կալվածքներում և պայքարում էին միմյանց դեմ՝ փոխանակ համախմբվելու և պետությունը փրկելու։
Բարեբախտաբար, այն ժամանակ «մի ծաղկով գարուն եկավ», իսկ հիմա՞…
Պարոնա՛յք, խոսում եք համախմբվելուց, բայց վայրկյաններ անց սկսում փոխադարձ վիրավորանքներն ու փոխհրաձգությունը։
Միթե՞ դժվար է պատկերացնել, որ նիկոլ կոչված քաղաքական աղբի ողջ քաղաքականությունը հիմնված էր ձեր թերություններն արձանագրելու վրա, իսկ այժմ էլ՝ ձեր միջև առկա կոնֆլիկտի։
Հ.Գ. նիկոլն ու նիկոլիզմը կհեռանան Հայաստանից բացառապես իրական հասարակական կոնսոլիդացիայի դեպքում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել