Tert.am-ը գրում է․

Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ՝ քննարկելու թե՛ կուսակցության հետագա անելիքները, թե՛ երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա շարունակեց.

«Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես ՀՀ քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»:

Սարգսյանի խոսքով՝ հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված ԱԺ արտահերթ ընտրությունները, ինչպես զգուշացնում էր Հանրապետականը, չլուծեցին ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:

«Թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել, ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը, և, եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել