Վլադիմիր Պուտինն ազդարարեց տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մեկնարկը…
Ռուսաստանում այսօր կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու կարծես պայմանավորվել՝ տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատել։
Շատերը կարող են կարծել, որ ՌԴ նախագահը տարածաշրջանը կիսել է Էրդողանի հետ, սակայն դա առաջին հայացքից է այդպես թվում։
Դիվանագիտական էթիկայից տեղյակները, կհաստատեն, որ Էրդողանի՝ Ռուսաստան այցելությունը նշանակում է, որ շաբաթներ առաջ «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող» Թուրքիայի նախագահն ինքն է նախաձեռնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ տնտեսական և քաղաքական հետագա խնդիրներից խուսափելու համար։
Ռուս-թուրքական հարաբերությունների ստաբիլացմամբ ԱՄՆ-ն անուղղակիորեն հայտնվում է փակուղու առջև և այլևս չի կարողանալու տարածաշրջանային մեծ ու փոքր խնդիրների ֆոնին «պղտոր ջրում ձուկ բռնել»։
Հայաստանն ակամայից հայտնվել է այն իրավիճակում, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման այլընտրանքը հայոց պետականության կորուստն է։
Հ.Գ. Իրավիճակը սթափ (առանց էմոցիաների) գնահատելու պայմաններում միայն կարող ենք փրկել՝ մազից կախված հայոց պետականությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել