Hraparak.am-ը գրում է.

Կինեզիստ Դավիթ Արսենյանը սեպտեմբերի 25-ին, իր հարսանիքին էր հրավիրել «Զինվորի տան» զինհաշմանդամ տղաներին։ Դավիթը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տղաների հետ աշխատել է քառօրյա պատերազմի ժամանակներից սկսած մինչ այսօր։

«Ես ինքս իրենց հետ աշխատել եմ, գաղափար առաջացավ, որ բացենք «Զինվորի տունը», բացեցինք եւ այդպես։ Ես իրենց հետ ամեն օր շփվում եմ, իրենք իմ ընկերներն են, բոլորը չէին կարող լինել, որովհետեւ տեղ չկար այդքան։ Թեպետ բոլորի հետ եմ ես ընկեր, բայց այնտեղ էին նրանք, ովքեր հնարավոր էր, որ կգային եւ որոնց հետ ես մտերիմ եմ։ Առանց իրենց չէր կարող լինել հարսանիք, կամ ինչ-որ առիթ։ Քառօրյա, ինչպես նաեւ քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներից էլ կային, մինչեւ քառօրյա մարտական գործողությունների, դիվերսիաների ժամանակ մասնակցած անձինք կային։ Բոլոր այն տղաները, որոնց հետ ես աշխատել եմ եւ որոնց կյանքը ինչ-որ ձեւով փոխվել է, բոլորը կային»,-նշեց բժիշկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել