Մեկ է, էլի չեմ հասկանում, չի տեղավովում ուղեղումս, որ Արացախն ազատագրած, Ադրբեջանին ծնկի բերած, մոտ 30 տարի դրանց կզզրցրած ու մզզցրած պահած ղեկավարներին կարելի է մերժել, ինչ ասես ասել, իսկ Արցախի մեծ մասը հանձնած, մնացած մասից յան տված, երկիրը կապիտուլացրած (էն օրենքը չլիներ կասեի կապիտուլյանիտին) ոչ միայն չի կարելի մերժել, այլև մի թթու խոսք ասել, որովհետև կարող է դատվես։
Ու ամենասարսափելին էն է, որ սա նորմալ է որոշակի թվով մարդկանց համար։ Ախր ո՞նց, ո՞նց կարա սենց բան լինի։ Ո՞նց կարա մարդու համար մեկ լինի՝ իր հայրենիքի մի հատվածը թշնամին գրավել է, թե՞ չէ։
Իսկ թշնամին մայիսի սկզբներից գտնում է նաև ՀՀ ինքնիշխան, անկախ պետության տարածքում։ Հիմա պտի սեպտեմբերի 21-ին շնորհավորեք, ինչ-որ պաթոսախեղդ տողեր, կենացներ ասե՞ք, հա՞։
Ինչպես կասեր Ռափայել Պատկանյանը՝
Բայց թէ շնորհավորանքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, շնորհավորանքիդ ալ վըրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել