Արթուր Սուլեյմանյանը արցախցի էր, Ճարտարում էր ծնվել ու մեծացել։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել՝ դառնալով հետախույզ։
Արթուրն անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, ու փառքով պետք է անցներ նաև այս պատերազմը, բայց ավաղ...
Հոկտեմբերի 23-ին, հերթական հետախուզական գործողություններից մեկի ժամանակ Վարանդայում (Ֆիզուլի) ընկնում է Արթուրը...
Այսօր Արթուրի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 25 տարեկան։ Բայց հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր դասեց էս տղեն։ Չփախավ իր հայրենի Արցախից, մենակ չթողեց իր ծննդավայրն ու կյանքը տվեց հանուն այն հողի, որտեղ ծնվել էր։
Շնորհավոր երկնային ծնունդդ, Արթուր ջան։ Լույսերի մեջ մնաս, ախպեր ջան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել