ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնության և նույնիսկ սահմանադրականության տեսանկունից վախճանվել է: Որքան էլ մեզ վրա «պողպատյա մանդատ», «օրենքի դիկտատուրա» և «անշեղ խաղաղության օրակարգ» կոչվող պոստուլատներ վաճառեն, այն այլևս վախճանվել է, թե՛ օբեկտիվ և, թե՛ սուբյեկտիվ հանգամանքների ծանրության արդյունքում:
ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներկայիս ղեկավարի միակ գործառույթը այդ վախճանը ամրագրելն է և վերջ: Նա դա անում է առայժմ այդ ամենին հանրային պրոտեստանտ տրամադրութունների և հակազդող ռեսուրսի չեզոքացման մեթոդաբանությամբ և հետագա ավելի ցավոտ քայլերի արձագանքի մոնիտորինգով: Այսօր նա դա արեց առայժմ հայկական տեղանունների ադրբեջանական անվանումների արտաբերմամբ: Սա նույնիսկ հայկական շահի և ինքնիշխանության պահպանման ֆորմալության տոտալ առհամարման ցայտուն դետալ է:
Նույնսկ, եթե այս իշխանությունը քաղաքականապես գոյատևի մինչև ժամկետի ավարտը՝ միևնույն է մնալու է, որպես ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վախճանը մոտեցնող և ամրագրող իշխանություն:
Բոլոր նրանք ովքեր ունակ են քաղաքական միտք և բովանդակություն արտադրել պետք է հասկանան, որ վախճանի սկիզբը անշրջելիորեն դրվել է 2018 թվականի թավշյա իշխանազավթմամբ և հընթացս գնացող բոլոր երևույթների սցենարային իրագործման մեկնարկի հիմքերը կրկին 2018-ում են:
Երևույթները առավել խորը պատկերացնողներն ու գնահատողները պետք է գործեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծման իդեալների, ձգտումների և քաղաքական գործողությունների մշակման և իրագործման տիրույթում:
P.S. ԽԱՐԱՆԸ, այն էլ պարտվածի խարանը, իշխանական մանդատով չի մաքրվում.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել