Panorama.am-ը գրում է․

«Կառավարության ծրագիրը պետք է լինի հստակ, կոնկրետ խնդիրներով ու լուծումներով, ժամկետներով և արդիական դրա համար անհրաժեշտ է կառավարության ճիշտ ֆունկցիոնալ կառուցվածք և ոլորտային հստակ ծրագրեր՝ իրենց տեխնիկա-տնտեսական հստակ բնութագրերով»,-իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ պետք է գտնել կառավարության օպտիմալ  կառուցվածը

«Տարբեր հաշվարկներով Հայաստանում գործում են 250-300 հազար գյուղատնտեսական տնտեսություն, բայց գյուղատնտեսության նախարարություն չկա նաև մշակույթի նախախարարություն չունենք»,-հայտնեց Զաքարյանը և շեշտեց, որ եթե երկորւմ պետք է լիներ 5 նախարարություն, ապա ՊՆ-ից հետո պետք է լիներ Մշակույթի նախարարությունը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական այս բարդ միջավայրում պետք է շտապ անցնել բարեփոխումների, սակայն դրա համար երկրում պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ:

Ըստ պատգամավորի, պետք է հրաժարվել անարդյունավետ ծախսերից և ողջ բարիքն ուղղել ժողովրդին:

Նկատելով, որ պետության համար իրական չարիքը պետական մակարդակի կոռուպցիան է, որը եթե կրում է համակարգված բնույթ, ապա չափազանց վտանգավոր երևույթ է՝ Իշխան Զաքարյանը հայտնեց. «Համակարգված կոռուպցիան ծաղկում է, երբ օրենսդիր և գործադիր իշխանությունները գործում են ձեռք ձեռքի տված, երբ օրենքները գրվում են մի խումբ մարդկանց համար, նրանց ճաշակով ու հագին համապատասխան և նրանց համար տեղի է ունենում բաշխում՝ ստվերային տնտեսությունից մինչև գործընթացների տիրապետում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել