168.am-ը գրում է․

ԱՄՆ Ներկյաացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (Հանրապետական կուսակցություն) Կոնգրեսին առաջարկել է նախագահ Ջո Բայդենի նկատմամբ միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Կոնգրեսի քննարկմանն իր ներկայացրած բանաձևերից մեկը նախատեսում է Բայդենի հեռացումն իշխանությունւց այն պատճառով, որ վերջինս 10000 ամերիկացու թողել է աֆղանական «Թալիբան» շարժման իշխանության տակ: Բացի այդ, Գրինի կարծիքով՝ նախագահը խախտել է միգրացիոն օրենսդրությունը՝ ճգնաժամ ստեղծելով հարավային սահմանին: Երրորդ կետն այն է, որ ըստ կոնգրեսականի, Բայդենն, ի հեճուկս Գերագույն դատարանի դիրքորոշման, իրեն օրենսդրական լիազորություններ է վերապահել՝ երկարացնելով կացարանի վարձակալների վտարման վերաբերյալ մորատորիումը:

«Ջո Բայդենի նախագահության 7 ամսվա ընթացքում Ամերիկան կորցրել է ողջ աշխարհի հարգանքը: Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողություններն այնքան ակնհայտ են, որ նրա նկատմամբ իմպիչմենտ պետք է հայտարարվի»,-ասել է կոնգրեսականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել