Aysor.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, առանց ավագանու համապատասխան որոշումների, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, հիշյալ կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով այն:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը, նույն եղանակով համայնքի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, 2010թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Գուսանագյուղ համայնքին ընդհանուր 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ նվիրաբերված գյուղատնտեսական «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը, անսարք լինելու պատրվակով, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է հիշյալ «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել