Լավրովը խառնում է Ալիևի պլանները…
ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը հորդորել է ռուսական բեռնափոխադրողներին Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես տարանցիկ ճանապարհ։
Հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն մասով, որ ՌԴ արտգործ նախարարն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, ինչը հակասում է Բաքվի բռնապետի հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։
Բանն այն է, որ այս հայտարարությամբ Լավրովն ուղղակիորեն հակադարձում է Ալիևին՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Արցախից մնացած 25%-ի մասով)։
Սույն հայտարարությամբ Լավրովը հանդես է գալիս տանտիրոջ դիրքերից՝ կարծես Արցախն արդեն ռուսական համարելով։
Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակում ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը բախվում են, ուստի կարծում եմ մոտակա ամիսներին կարճաժամկետ պատերազմն անխուսափելի է։
Հ.Գ. Փաստենք, որ պաշտոնական Մոսվկան հակադարձում է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով տարածաշրջանային խաղացողներին, որ ՌԴ-ն է դրության տերը ողջ Անդրկովկասում։
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել