Tert.am-ը գրում է.
Մենք միացել ենք «Հայաստան» դաշինքի գործընկերների պահանջին՝ պետք է ապահովել ազատությունից ապօրինաբար զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Հստակ է, որ Սահմանադրության պահանջ կա՝ ԱԺ պատգամավորը կարող է զրկվել ազատությունից բացառապես ԱԺ որոշմամբ։ ԱԺ-ն ժողովրդի իշխանության կրողն է։ Եթե ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիությունից, հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկված լինի ազատությունից։ Եթե առաջին օրվանից խախտվում է Սահամանադրությունը, սա մեզ որևէ լավ տեղ չի տանելու»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/08/02/live/3674687
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել