Panorama.am-ը գրում է.

Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի ներկայացրած  «Ozon Ballon» գեղարվեստական նախագծի իրականացրած ուսումնասիրության տվյալները:

«Հարցվածների ավելի քան 40% -ը համոզված է, որ պատկերասրահներն ու ցուցահանդեսները հասանելի են միայն նրանց համար, ովքեր ունեն լավ ֆինանսական վիճակ,իսկ 27% -ը վստահ է, որ դա մեծ քաղաքների բնակիչների արտոնությունն է: Մյուս 16% -ը խոստովանել է, որ իրենք են հեռու արվեստից, բայց միայն այն պատճառով, որ իրենց քաղաքումներում գրեթե  չկա»,-ասվում է ուսումնասիրության մեջ:

Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ դրական վերաբերմունք ունի իրենց քաղաքում փողոցային արվեստի նկատմամբ:Հետազոտության մասնակիցների գրեթե 60 տոկոսը ցանկանում է, որ իրենց քաղաքում ավելի շատ գործեր հայտնվեն ժամանակակից նկարիչներից։ Ռուսաստանցիների ևս 15%- ը համարում է հիանալի վայր  Street-art-ի համար քաղաքային շենքերը։ Եվ հարցման մասնակիցների միայն 10%-ը դեմ չէ,արվեստի գործերով  զարդարելու շքամուտքերի պատերը, և 10% -ն է հնարավոր համարում ժամանակակից արվեստի տեղադրումը առևտրի կենտրոնների և խանութների տարածքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել