Երասխի վրա հարձակումը, երեկ Երևանում տեղի ունեցած բեսպրեդելը, Սյունիքի քաղաքապետերին բեսպրեդելով ձերբակալելը ընդամենը վերջնական կապիտուլյացիոն մեծ պայմանագիր կնքելու նախերգանքն են: Կապիտուլյանտը ժողովրդին հոգեբանորեն պատրաստում է Արցախն ու Հայաստանը վերջնականորեն թշնամուն հանձնելու պայմանագրի ստորագրմանը: Վերջում էլ կասի` 3 միլիոնի փրկեցի էդ պայմանագիրը ստորագրելով, նենց որ` ծափ տվեք, արա՛:
Հ.Գ. Չգիտեմ էլ էս ամեն ինչի դեմն առնելու համար ինչ կարելի է անել, բայց կարծում եմ, որ դա շատ լավ պետք է իմանան նրանք, ովքեր էս երկիրը Պետություն, իսկ բանակը հաղթող բանակ էին դարձրել: Համենայն դեպս ոչինչ չանելու դեպքում պատմությունը կապիտուլյանտին ու վերջիններիս պատասխանատվության նույն չափաբաժնով է դատելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել