Մոսկվայում Պուտինը Ալիևի հետ խոսեց փոխզիջումների կարևորությունից և հակամարտության կարգավորումը տեսնում բացառապես միայն ու միայն այս ձևաչափում։
Ինչու՞ էր Ալիևի հետ խոսում փոխզիջումից, Ալիևը ինչ պետք է զիջի, մենք ինչ պետք է զիջենք։ Եթե Ալիևն իրեն համարում է հաղթող, և դա պատերազմի օրենքով այդպես է, ապա ինչու՞ դիվանագիտական ճակատում պետք է քննարկվի փոխզիջումը։
Դեպքերի ինչ զարգացում է սպասվում։ Կարծում եմ, որ եթե մենք մի փոքր էլ դիմակայենք թուրք-ադրբեջանական հզոր ճնշմանը, կկարողանանք մեզ որոշ ձեռնտու իրավիճակում հայտնվել։ Ավելի մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել