Ժողովու՛րդ, նենց եք զարմանում, ոնցոր էտ նույն սցենարով չտվեցին Արցախը, Սյունիքի, Տավուշի ու Գեղարքունիքի բարձրունքները և առհասարակ՝ Հայաստանը…
Նախապես մշակված սցենարը կրկնվում է. Տավուշի անկլավներն ու Սյունիքից տրվող միջանցքը պետք է հանձնվի նույն սցենարով։
նիկոլ-Ալիև տանդեմը որդեգրել է շատ «արդյունավետ» քաղաքականություն. սկզբում ադբրեջանական զորքն առաջ է գալիս կամ կրակում է, հետո հայկական զորքին տրվում են չկրակելու և նահանջի հրամանները, իսկ վերջում «փրկիչ նիկոլը» հանդես է գալիս մի լալահառաչ ելույթով և «կոկորդիլոսի արցունք» թափելով՝ խոսում է «ցավալի զիջումների» գնով թշնամու հետ խաղաղություն հաստատելու մասին։
Մյուս և ամենանողկալի սցենարը հայ զինվորներին դիտմամբ գերի հանձնելն ու վերջիններիս «փրկելու» համար զիջումների գնալն է։
Բոլորս էլ գիտենք, որ սա պատմության մեջ չլսված պետական դավաճանություն է։
Հեծանիվ չենք հայտագործում. Հայաստանը մաս-մաս թուրքին հանձելու ֆոնին մի՛ փիառվեք…
Հ.Գ. Կարևորը՝ «ապագա կա», բայց թե ում համար, դա դեռևս անհայտ է…
Ծափ տվե՛ք, արաաաա՛…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել