Tert.am-ը գրում է.

Իրանի Խուզեստան նահանգում երաշտի պատճառով այսօր անցկացված ցույցերի ընթացքում առնվազն 1 մարդ է գնդակահարվել ու սպանվել, հայտնում է Reuters գործակալությունը:

«Հանրահավաքի ընթացքում անկարգություն հրահրողներն օդ են կրակել՝ մարդկանց հրահրելու համար, բայց, ցավոք, փամփուշտներից մեկը դիպել է բեմում գտնվող տղամարդուն», - գործակալությունը մեջբերում է տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյայի խոսքերը:

Գործակալության տվյալներով՝ սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցներն անվադողեր այրում ճանապարհները փակելու համար, իսկ Իրանի անվտանգության ուժերը փորձում են ցրել ամբոխը կրակոցների ֆոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել