Աշխարհի ամենամեծ աստղադիտակը նախագծել են 30 տարի շարունակ, որպեսզի դրա հնարավորությունները 50 անգամ գերազանցեն յուրաքանչյուր այլ ռադիոկահավորման հնարավորություններին։ Շուտով Square Kilometer Array աստղադիտարանից հնարավոր կլինի տեսնել ամենահեռավոր աստղերը, իսկ աշխարհը կտեսնի պատմության ամենախոշոր աստղադիտակը։

SKA-ն կառուցվել է միանգամից երեք պետության տարածքում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիաի և ՀԱՀ-ի։ Նախագիծը սկիզբ է առել 1990-ականների սկզբներին և վերջնական տեսքի է բերվել միայն 2010-ականներին։ Կառուցումից հետո օբյեկտի ընդհանուր տարածքը կկազմի 1 քկմ։

Աշխատանքների արդյունքում մասնագետները արդյունավետ օպտիկական հավաքածու կստանան, որն առավել արագ և լայնորեն կուսումնասիրի երկինքը, քան այլ սարքավորումները Հեռավոր օբյեկտներից այս աստղադիտակին ինֆորմացիան կհասնի 10 անգամ ավելի արագ։

Վերջերս կայացել է խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են 16 հետաքրքվող երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից և եվրոպական մի շարք պետություններից։

Նախագծի վերջնական տարբերակի պատրաստմանը տրամադրվել է 7 տարի, իսկ ընդհանուր պլանավորման աշխատանքները տևել են 30 տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել