2 ամսից ավել է` ադրբեջանական օկուպացիոն զորքերը ներխուժել են ՀՀ, սպանում են մեր զինծառայողներին, նոր գերիներ վերցնում, ահաբեկում են գյուղացիներին, խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքները, զբաղվում անասնագողությամբ։
Միայն այսօր ունենք 1 զոհ Երասխի հատվածում և ամենայն հավանականությամբ 2 նոր գերի Սյունիքի Սև լճի մոտ, այն Սև լճի, որը մայիսի 12֊ից օկուպացված է թշնամու կողմից, այն թշնամու, որի դիմաց կանգնած հայ զինծառայողին իր ծառայողական պարտականություններն իրականացնելու ուղարկում են ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ, երևի որ 100%֊ով կատարի վերևից եկած "չկրակելու" հրամանն ու գերեվարվելիս էլ չդիմադրի։
Ի՞նչ է անում ՀՀ֊ն ի պատասխան։ ՀՀ մինչև ատամները զինված ուժայինները պաշարում են... Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը...
Պարզագույն եզրահանգում` ՀՀ֊ն շարունակում է ղեկավարվել թուրք֊ադրբեջանական շահերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել