Հայկական կողմը, կարծես միտումնավոր, «սառեցնում» է հայ-իրանական հարաբերությունները…
Ավելի քան 25 տարի ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանն արցախյան վերջին պատերազմի ժամանակ, ի տարբերություն Վրաստանի, խոչընդոտներ չէր ստեղծում հայկական զենք-զինամթերքի և պարենային ապրանքների փոխադրումների համար։
Պատերազմից հետո էլ, պարսիկները (բնականաբար սեփական շահերից ելնելով, բայց…) հանդես եկան Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը կարևորող հայտարարություններով՝ փաստացի դեմ գնալով Սյունիքի մարզից՝ թշնամու համար նախատեսվող միջանցքի գաղափարին։
Այսուհանդերձ, հայկական կողմը, փոխանակ ստրատեգիական հարևանի հետ հարաբերությունները սերտացնելուն, Իսրայելում դեսպանատուն հիմնելու անմիտ փորձեր էր անում։
Եթե մինչ վերջերս, Իրանի հետ հարաբերություններում «զգուշությունը» ինչ-որ կերպ բացատրվում էր ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններով, ապա այժմ, երբ ամերիկյան կողմն ուղիղ բանակցությունների արդյունքում չեղարկել է Իրանի դեմ կիրառվող ավելի քանի 1500 պատժամիջոց, հայ-իրանական հարաբերությունների «ստատիկ» վիճակը մեղմ ասած դիտվում է որպես հայկական կողմի դիտավորություն՝ մեկընդմիշտ խզելու միջպետական բոլոր տեսակի հարաբերությունները տարածաշրջանային պետությունների հետ։
Հայաստանի վայ-ղեկավարը, կարծես դիտավորյալ, Հայաստանը «կտրում» է Իրանից։
Վակցինացվելու կամ ժամանցի համար Երևանում վխտացող պարսիկների առատությունը որևէ դեպքում չդիտարկե՛լ հայ-իրանական միջպետական հարաբերությունների կոնտեքստում❗️
Հ.Գ. «Պարսկա-հնդկական» վարդավառն ազգային ամոթ է և խայտառակություն…
Սեփական երկրում էթնիկ փոքրամասնությու՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել