Tert.am-ը գրում է.

Դուբայում բացվել է դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում՝ 60 մ խորությամբ: Այն Deep Dive Dubai նոր ատրակցիոնի մաս է համարվում, հայտնում է CNN-ը: 

Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովն այն ճանաչել է որպես դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում: 

Հաղորդվում է, որ ավելի վաղ ռեկորդը պատկանում էր լեհական Deepspot լողավազանին, որի խորությունը 45 մետր է: 

Հայտնի է, որ Deep Dive Dubai-ը տեղավորում է 14 միլիոն լիտր քաղցրահամ ջուր, որը համեմատելի է օլիմպիական չափերի վեց լողավազանների ծավալի հետ:

Ջրի ջերմաստիճանը դրանում +30 աստիճան է, ինչը «հարմար է բարակ հիդրոկոստյումի կամ լողազգեստի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել