Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը instagram-յան էջում հայտնել է, որ շուտով կներկայացնի իր «Рынок шкур» սերիաը՝ նկարահանված էսկորտ ծառայություններ մատուցող կանանց մասին:
Դրամատիկ սերիալը հիմնված կլինի կանանց իրական պատնմությունների վրա, որոնք սեռական ծառայություններ են մատուցում էլիտար էսկորտի սեգմենտում։
Գլխավոր հերոսը կլինի ոմն Շմիդտը, ով ընտանիքից թաքցնում է իր գործունեության ոլորտը։

Նշենք, որ ավելի վաղ պարզա դարձավ՝ ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը կհայտնվի ամերիկյան Netflix ընկերության վարձույթում։ Այս մասին հայտնել էր «Mars Media» կինոընկերության մամուլի ծառայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել