Այս օրերին զորացրվում են 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից երեխեքը։ Զորացրվում են ընկերներ կորցրած, շատ անհասկանալի բաներ տեսած, շատ հարցեր ունեցոող, բայց չնահանջած, չհանձնված, մարտական առաջադրանքները մինչև վերջ կատարած տղերքը։ Նրանք տուն են գալիս լուռ, համեստ։ Նրանք գալիս են առանց զուռնայի, առանց դհոլի, առանց տաշի-տուշիների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել