Այս օրերին զորացրվում են ընկերներ կորցրած, շատ անհասկանալի բաներ տեսած, շատ հարցեր ունեցոող, բայց չնահանջած, չհանձնված, մարտական առաջադրանքները մինչև վերջ կատարած տղերքը


02:18 , 6 հուլիս, 2021
Այս օրերին զորացրվում են 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից երեխեքը։ Զորացրվում են ընկերներ կորցրած, շատ անհասկանալի բաներ տեսած, շատ հարցեր ունեցոող, բայց չնահանջած, չհանձնված, մարտական առաջադրանքները մինչև վերջ կատարած տղերքը։ Նրանք տուն են գալիս լուռ, համեստ։ Նրանք գալիս են առանց զուռնայի, առանց դհոլի, առանց տաշի-տուշիների։