Գերիների շուրջ կատարվողը մեր ժողովրդի գաղափարական ու արժեքային ապակողմնորոշվածության ցուցիչներից է։
Ընդ որում՝ ինչ-ինչ, բայց էս հարցում նախկինում դրվածքը բավականին խելամիտ էր։ Ազատված գերու նկատմամբ զուտ գերի էղնելու համար պրետենզիաներ պետությունը չուներ։ Պրետենզիաներ լինում էին, եթե մարդն ինքնակամ էր անցել թշնամու կողմը կամ եթե գերության ժամանակ էր դատապարտելի վարք դրսևորել։ Մյուս կողմից որևէ երկինք հանել ու փառաբանում էլ չկար։
Մինչդեռ հիմա Հայաստանում կատարվողն ինչ-որ հոգեբուժական կլինիկա է։ Մարդ ուզում ա գնա մի հատ էլ ինքը գերի ընկնի, հետ գա, ռազ որ տենց լավ ու ճիշտ բանա գերի ընկնելը։
Ինչ է իրականում պետք անել։ Գերիների ու նրանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի հարցը զգուշություն պահանջող հարց է։ Մի կողմից իրավիճակները ամենատարբեր են լինում ու պատերազմում յուրաքանչյուրը կարող է գերեվարվել․ անօգնական վիճակում, իր համար լրիվ անսպասելի վիճակում, ինքնակամ, մոլորվելու արդյունքում ևն, ևն։
Ու ազատվելուց հետո կարևոր է, որ նախկին գերին չենթարկվի ԱՆՀԱՐԿԻ հետապնդման ոչ քրեական, ոչ էլ հանրային ճնշման իմաստներով։ Իսկ հետապնդման հարկի կամ անհարկի լինելն արդեն, կրկնում եմ, կախված է գերեվարման հանգամանքներից ու գերության մեջ վարքից (որոնք միշտ չի, որ հնարավոր է լինում պարզել)։
Մյուս կողմից էլ գերության մեջ դիմանալը մարդուց որոշակի կամք ու որակներ է պահանջում։ Եվ այդպիսի կամքի ու որակների դրսևորումը պիտի որևէ կերպ խրախուսել։ Ոչ թե հերոսացնել, երկինք հանել, այլ դրսևորել որոշակի հարգանք։ Եվ գերին, և յուրաքանչյուր զինծառայող ու քաղաքացի պիտի հստակ իմանա, թե ինչն է լավ ու ճիշտ, իսկ ինչը վատ ու սխալ։ Ու պիտի իմանա, որ լավ բանի համար պետությունն ու հասարակությունը իր մեջքին կանգնած են։
Նկարում ԱՄՆ գերեվարվածի մեդալն է։ Այն շնորհվում է բոլոր գերեվարված անձանց, եթե նրանք գերի ընկել են ծառայողական պարտականությունների առնչությամբ (օրինակ՝ հարբած թշնամու տարածքում հայտնվելը հաշիվ չի), ինքնակամ չեն գերի հանձնվել ու չեն համագործակցել թշնամու հետ գերության ընթացքում։ Մեդալի դարձերեսին գրված է «Գերության մեջ արժանապատիվ ծառայության համար»։ Ընդ որում, սա ԱՄՆ պարգևների հիերարխիայում բավականին ցածր մեդալ է։
Ամերիկյան պետությունը սրանով շատ հստակ կողմնորոշիչներ է դրել։ Այդ կողմնորոշիչներում ոչ մի զուռնա դհոլ չկա։ Կա զուտ կյանքի ծանր իրավիճակն արժանապատվորեն տարած մարդու նկատմամբ ընդգծված հարգանք, բայց առանց ավելորդ ճոխացումների։ Ամեն ինչ շատ զուսպ է։
May be an image of jewelry
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել