Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան Stories բաժնում հարցուպատասխանի միջոցով պատասխանել է հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Նրանք հետաքրքրվել են, թե որ բուհն է ավարտել դերասանուհին (ԵԹԿՊԻ), արդյո՞ք շատ է վախեցել վերջերս տեղի ունեցած ավտովթարից, ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ամուսինը, և այլն: Հետևորդներից մեկը խորհուրդ է հարցրել՝ ինչ անել, երբ նախկին ընկերն ուրիշի հետ է, Մարիամն էլ հորդորել է առավելագույնս երջանիկ ապրել:

Խոսելով ավտովթարի մասին՝ դերասանուհին նշել է, որ երկու օր վատ է եղել, գլխացավ ու սրտխառնոց է ունեցել. «Այժմ լավ եմ, շնորհակալություն: Ավտոմեքենա չունեմ, և դա է միակ նյարդայնացնող հանգամանքը»:
Մարիամի պատկերացմամբ՝ ապագա ամուսինը պետք է լինի հոգատար, ռոմանտիկ, ծայրահեղ ուշադիր, առատաձեռն ու աշխատասեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել