Ամերիկացի ռեփ կատարող Քարդի Բին մերկ լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ շուտով երկրորդ անգամ մայր կդառնա։ 
Նշենք, որ 28-ամյա Քարդին և 29-ամյա Օֆսեթը գաղտնի ամուսնացել են 2017թ․-ի սեպտեմբերի 20-ին։ Զույգը 2-ամյա դուստր ունի՝ Քալչեր Կիարին։

Քարդի Բին ավելի վաղ ուրախացրեց իր երկրպագուներին հայտնելով, որ «Ֆորսաժ 9» ֆիլմում հանդես կգա Լեյսան անվամբ առեղծվածային կնոջ կերպարով, որը կապ ունի Վին Դիզելի հերոսի անցյալի հետ։
Հայտնի է նաև, որ Քարդին շուտով մազերի խնամքի իր հավաքածուն կթողարկի։ Ռեփերն այս մասին հայտնել էր Instagram-ում իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում, երբ նրա հրապարակումներից մեկի ներքո հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել, որոնք վերաբերում էին նրա բնական մազերի վիճակին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել