168.am-ը գրում է.

«Մեզ մոտ «ուսապարկերն» առավոտվանից խախտումներ է, որ անում են։ Բազմաթիվ են նման դեպքերը՝ մեկ-երկուսը չի, որ թվարկեմ. արձանագրվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Նա տեղեկացրեց, որ այլ միջադեպեր, խուզարկության փորձեր չեն եղել, և, որ իրենց վստահված անձինք տեղերում են. «Ամեն բան բնականոն հունով ընթանում է»:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս ժամի դրությամբ միջադեպեր չեն արձանագրվել. «Վստահված անձինք իրավիճակը վերահսկում են. այս պահի դրությամբ արձանագրված լուրջ խախտումներ չունենք»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան քաղաքում, բոլոր շտաբների խուզարկության օպերացիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել