Մինչ դեբիլոիդներն անցել են Ռաիսի հաղթանակի հետևանքների կանխատեսմանը, ձեզ մի դրվագի մասին պատմեմ, որտեղ Իրանն իմ կարծիքով դարձավ աշխարհի երրորդ հզորագույն պետությունը: Դա տեղի ունեցավ 1989 թվականին, երբ ԽՍՀՄ ԱԳՆ Էդուրդ Շևարդնաձեն այցելեց Իրան, որպեսզի հանդիպի Այաթոլա Խոմեյնիի հետ: Այդ պահի դրությամբ ավարտվել էր Իրանի պատերազմը ԽՍՀՄ դաշնակից Իրաքի հետ, իսկ բուն ԽՍՀՄ զորքերը դուրս էին բերվում Աֆղանստանից: Իրանի երկու խոշո հարևանների հետ այս խնդիրները ծագեցին, երբ ԽՍՀՄ-ը հասկացավ, որ Իրանի իսլամական հեղափոխությունը շատ արագ կարող է գրավել Միջին Արևելքն ու Միջին Ասիան: Ժամանակը ցույց տվեց, որ թե արևմուտքից և թե արևելքից Իրանին զսպելու փորձերը տապալվեցին և ահա Շևարդնաձեն գալիս է հանդիպելու Այաթոլային, ով մինչև այդ երբեք որևէ արտասահմանցի քաղաքական գործչի հետ չէր հանդիպել: Հանդիպման տեսագրությունը՝ ստորև, որ ձեր աչքով տեսնեք, թե ինչ արեց Խոմեյնին Շևարդնաձեին:
Նախ երկու դելեգացիաները հանդիպում են Իմամի շատ համեստ սենյակում, որը էականորեն տաբերվում էր Շահի շքեղագույն պալատներից: Շևարդնաձեն սկսում է ընթերցել Գորբաչովի նամակը Խոմեյնիին: 10 րոպե լուռ լսելուց հետո Խոմեյնին ընդհատում է Շևարդնաձեին ու ասում հետևյալը՝ «Ես հիասթափված եմ: Ինձ ասել էին որ Գորբաչովը մտածող մարդ է: Պատահական չէ, որ ես նրան նամակ էի գրել: Նամակում խոսքը գնում էր այս կյանքում և հաջորդ կյանքում մարդու տեղի մասին: Ինձ չեն հետաքրքրում այս աշխարհի խնդիրները: Ես մտահոգված եմ հավիտենական կյանքի հարցերով, որոնց պատասխանը ձեզանից չստացա: Ինչ վերաբերվում է երկկողմ հարաբերություններ ունենալուն՝ ես դեմ չեմ»: Սա ասելով` նա վեր է կենում ու, շշմած Շևարդնաձեին մենակ թողնելով, լքում է սենյակը: Եթե թարգմանենք դիպլոմատիկ լեզվից, Իմամն ասում էր՝ Սովետը ոչնչություն է, ես ձեզ հաղթել եմ ու դուք ինձ հետաքրքիր չեք, որորվհետև ոչ մի պոտենցիալ չունեք որպես քաղաքակրթություն, դուք չունեք գոյության իմաստ:
Կանցեն տարիներ ու Իրանը կգրավի թե Իրաքը և թե Աֆղանստանը, այդ ամենը Իմամը կտեսնի արդեն էն աշխարհից: Իսկ գոյության իմաստը կորցրած աշխարհը կշարունակի փորձել զսպել Իրանին: Թե Իրաքում, թե Աֆղանստանում ԽՍՀՄ-ին կփոխարինի Թուրքիան, տո մեծ առումով ողջ ԽՍՀՄ-ին կփոխարինի ու կկլանի Թուրքիան, բայց նույնիսկ նրանք են դատապարտված, եթե չհասկանան կյանքի իմաստը:
Ուլտրապահպանողական Ռաիսիի օրոք Իրանից հանվելու են արևմուտքի պատժամիջոցները և սկսելու է Իրանի` աշխարհաքաղաքական դոմինանտության հաջորդ փուլը: Մոտակա 200 տարի էս աշխարհում հաղթելու ա էն աշխարհում գտնվող Իմամ Խոմեյնին... ու հաղթելու է բոլորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել