Tert.am-ը գրում է․

Մինչև իմ բուն հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ: Այս մասին այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ ՀՀ 3-րդ նախագահի կողմից հրապարակված ձայնագրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է իր թիմակիցներին, որ ինքը արտաքին խաղացողներին փորձում է խաբել և, իր բառերով ասած,  «գժի տեղ» դնել և խուսափել կոնկրետ հարցերի քննարկումից:

«Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին և փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, դրա արդյունքը լինում է պատերազմ, պատժամիջոցներ, որի հետևանքը կրում են երկիրը և քաղաքացիները»,- նշեց Վանեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել