Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, հայտարարել է, թե «վեցնյակի նոր ձևաչափով համագործակցության հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում»: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Դրանք են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և Իրանը: Վրաստանը որոշ հարցեր ուներ, բայց Վրաստանի վարչապետի վերջին այցի ժամանակ ես նրան բացատրել եմ այս ձևաչափի օգուտները: Ես ասել եմ, որ դուք տեղյակ եք այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր և Հայաստանի միջև: Բայց չնայած այս ամենին, մենք ուզում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն:
Նմանապես, այս հարթակը օգտակար կլինի Ռուսաստանի հետ ձեր խնդիրները լուծելու համար: Այս տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, մենք դա պետք է անենք»,-պատմել է Էրդողանը: