Նայեք. սրան հաճախ կարելի է տեսնել Արտլանչում՝ ճաշելիս:
Մինչ այդ: Երեկ գերագույն հայրենավաճառը հայտարարեց, թե զինվորները էնքան սոված էին, որ երբ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էին։ Նրա խունտայի մի ուրիշ դուրսպրծուկ՝ Ալեն Սիմոնյան անունով, շեֆին «հիմնավորելու» համար հայտարարեց, որ «2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս ունեինք ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
Վերադառնանք: Սա Գագիկ Մելքոնյանն է՝ գեներալ֊ լեյտենանտ, 2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով:
(2008 թ. սրան ազատեցին աշխատանքից, քանի որ դավաճանել էր զինվորականի իր երդումը և ԼՏՊ-ի հետ փետրվարին պատրաստվում էր հարվածել պետությանը՝ թիկունքից: Դրանից հետո սա, բնականաբար, դարձավ «ընդդիմադիր գործիչ»: Այժմ էլ գերագույն դավաճանի ցուցակի 16-րդ է):
Հիմա. Գերագույն ստահակին ու Ալենին, ըստ որոնց՝ զինվորը խոտ է կերել, փոխանակ մի - մի դաստիարակիչ չափալախ տա, ծափահարում է նաև սա, այն անձը, ով ի պաշտոնե հենց դրա համար է պատասխանատու:
Եզրակացություն. կա՛մ Գագիկ Մելքոնյանն ընդունում է, որ ինքը 2000-2008 թթ. կոռուպցիայով է զբաղվել և զինվորներին սոված թողել, կա՛մ խոստովանում է, որ ինքը անբարոյական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել