Հարգելի ընթերցող, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Իրավունք» օրաթերթի հրապարակած և մեր կողմից վերահրապարակված այս հոդվածը պարունակում է կեղծ տեղեկություն, քանի որ ի պատասխան հարցման ԱԱԾ-ից հայտնել են, որ «տեղեկությունները ՀՀ վարչապետի որդու պետական պահմանությանն ընդգրկված զինծառայողների վարձատրության չափի մասին իրականությանը չեն համապատասխանում, իսկ Պետական պահպանության ծառայության զինծառայողների վարձատրության չափը սահմանվում և կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով»։ (խմբ.)

«Ավելի վաղ բոլորս ականատես եղանք, թե ինչպես է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի որ­դին՝ Աշոտ Փաշինյանը, Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառում:

Ակնհայտ է, որ այս էժա­նագին բեմականացումն արվում է միմիայն իշխանատենչ Փաշինյանների անձնական փիառի համար, սակայն պարզ­վում է, որ հետպատերազմական գերճգնաժամային Հայաստանը բավական չէ իր կեղեքվող պետբյուջեից իշխող թիմին աստղա­բաշխական թվերի հասնող պարգևավճարներ է բաժանում, այլև մեկ ամսվա ընթացքում մի քանի միլիոն դրամ է տրա­մադրում, որպեսզի Աշոտ Փաշինյանն անվտանգ գարեջուր վաճառի:

Մեր տեղե­կություններով՝ վերջին մեկ ամսվա ընթաց­քում, «վաճառական» Աշոտ Փաշինյանի ապահով առուծախն ապահովելու նպատա­կով պետբյուջեից ավելի քան 4 միլիոն դրամ է հատկացվել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Աշոտին հսկում է երկու թիկնապահ: Թիկնապահներից յու­րաքանչյուրը ստացել է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում է 4 միլիոն դրամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել