Սեփական PR-ի համար դիահերձարանում նկարվող կապիտուլյանտը խոսել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից՝ կասկածի տակ առնելով Քառօրյա պատերազմի ընթացքում մեր զոհված հերոսների մարմինների պահման պայմանները և անճանաչելի դիերի նույնականացման գործընթացը:
Հերթական անգամ ստիպված եմ հիշեցնել ստախոս կապիտուլյանտին, որ 2013 թվականից Հայաստանում առկա է սեկվենատոր, իսկ մասնագետները իրականացնում են ԴՆԹ հետազոտություններ: Այս մասին օրեր առաջ ասել եմ ե՛վ ես, ե՛վ իմ գործընկերները, ում աշխատանքային հմտությունները հանուն Պետության ծառայեցնելու առաջարկը մերժվեց պետական համակարգում ծվարած ստահակների կողմից:
Մեր բանակի նկատմամբ երբեք, կրկնում եմ ԵՐԲԵ՛Ք չի եղել նման ստոր վերաբերմունք, որովհետև թե՛ զինվորի կյանքը, և թե՛ զոհերի հիշատակը միշտ արժևորվել է ե՛վ Պետության ե՛վ հանրության կողմից:
Կապիտուլյանտին, իր հավելումներին և իր ստերին մնացին հաշված օրեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել