Նիկոլը լավն ա...
Հենց սա են ասում իրեն ընտրել ցանկացողները։
Իսկ մի գուցե մեզանում "լավը"բառն է իմաստազրկվե՞լ, կամ իմաստափոխվել։
Ի՞նչն է լավը. լավը թուլամորթ լինելն է, լավը խաբեբա լինելն է, լավը այլասեռված լինելն ա, լավը բոլորին ու ամեն ինչում ազատություն տալն ա, լավը պատերազմում պարտվելն ա, լավը այդ պարտությամբ հպարտանալն ա, լավը զոհվածների դիերի վրա կայանալն ա, լավը այդ դիերը գենտին գցած պահելն ա, լավը հերոսներին վարկաբեկելն ա, լավը հայրենիքը քանդելն ա, լավը գերի ունենալն ա, լավը...
Տո ձեր սենց լավի լավը...
Ձեր լավը իմ լավի հետ որևէ հատման կետ չունի, որևէ։ Ձեր լավը իմ ամենավատ երազում տեսաց վատից վատն ա։
Ամենավատն այն է, որ դուք հավատում եք այդ լավին։ Այն ձեր համար իրոք լավ է։ Դուք նույնիսկ ձգտում եք այդ լավի էլ ավելի լավացման` իմ հայրենիքի վերջնական կործանման։ Ինչու՞ իմ։ Քանզի ես արդեն չգիտեմ, թե ոնց ձեր հետ այն կիսեմ։
Ձեր լավը իմ պատկերացրած ամենավատն ա։
Երբ ինձ ասում են նախկին, ես հիշում եմ մեր փառապանձ հաղթանակը, քարուքանդ արած երկրի վերակառուցումը, արժանապատիվ լինելու բերկրանքը։ Իսկ դուք, դուք հիշում եք կոռուպցիան, որոշ անարդարությունները և ոչ մի դրական բան։ Դուք թունավորել եք ձեր իսկ ուղեղը վատով։ Միայն վատ, վատ ու էլի վատ։
Մենք ոչ թե պետք է հաղթենք, այլ ուղղակի պարտավոր ենք դա անել։ Այդ հաղթանակը իրական լավի հաղթանակն է լինելու։
Սա մեր վերջին մարտն է...
Մնաց 14 օր։
Հ.Գ. այս լուսանկարը շատ բան է ասում, շատ։ Չգիտեմ այս երեխան գտել է իր հայրիկին, թե ոչ։ Բայց մեկ բան հասհատ գիտեմ. մենք հենց այս երեխայի պես անտեր ենք մեզ զգում մեր իսկ երկրում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել