Հայկական ԽՍՀ սահմանի ինժեներական առումով չկահավորված հատվածի երկարությունը աչքաչափով մոտ 400կմ է։
Խորհրդային նորմատիվներն ասում են, որ յուրաքանչյուր 100 մետրը մեկ պիտի դիրք լինի, բայց դա պայմանական թիվ է։ Առանձին տեղերում կախված ռելյեֆից կարող են ավելի մոտ էլ լինել, ավելի հեռու էլ։ Բացի այդ, հաշվի առնելով նյութական ու մարդկային ռեսուրսների սղությունը համարենք, որ գոնե առաջին էտապում մենք 200մ մեկ պիտի դիրք դնեինք։ Դա անում է 2000 դիրք։
Նույն խորհրդային նորմատիվներն ասում են, որ 1 դիրքի փորման համար ծախսվում է 250մարդ/ժամ, իսկ տեխնիկայի օգտագործման դեպքում՝ 148մարդ/ժամ։ Հաշվի առնելով, որ հողը սառած էր, հայերը ծույլ են, լոգիստիկան բարդ է, իսկ տեխնիկա էլ ենթադրենք՝ չկա, համարենք, որ 4 անգամ շատ ժամանակ էր պահանջվելու՝ 1000մարդ/ժամ։
Խրամուղիների փորման համար խորհրդային նորմատիվները սահմանում են 1.1մարդ/ժամ 1 մետրի համար։ Էլի համարենք, որ սառը հող ևն, ևն - 4 մարդ/ժամ։
Այսպիսով աշխատանքի ընդհանուր ծավալը 2000 դիրքի համար 2,000,000 մարդ/ժամ ու 400կմ խրամուղիների համար՝ 1,600,000 մարդ/ժամ։ Գումարային 3,600,000 մարդ/ժամ։ «Չնախատեսված» աշխատանքների համար կլորացնենք 4,000,000 մարդ/ժամ ամբողջ առաջնագծի մինիմալ ողջամիտ կահավորման համար։
10000 մարդ օրական ընդամենը 4 ժամ աշխատելու դեպքում աշխատանքի այդ ծավալը կկատարեն 100 օրվա ընթացքում։
Որտեղի՞ց «ճարել» 10000 մարդ։ Նախ՝ բանակը ու երկրորդ, հիշեցնեմ, որ կապիտուլյացիայի ստորագրումից հետո 4.5 ամիս դեռ ռազմական դրություն էր ու պետությունը կարող էր մոբիլիզացնել այդ աշխատանքների համար նաև բնակչությանը։ Ավելին՝ պետությունը կարող էր ամեն ամիս տարբեր 10000-ի մոբիլիզացներ։
Իսկ եթե հանկարծ ու հանկարծ տեխնիկա էլ ներգրավվեր, մոտ 40%-ով ավելի քիչ մարդ/ժամ կպահանջվեր։
Բայց դե այս իշխանությունն, իհարկե, նման բան կազմակերպելու ունակ չի և, ակնհայտորեն, ցանկություն էլ չունի։ Նու մաքսիմում կարային ասեին․ «ժողովուրդ ջան, մի 30 հոգով հավաքվեք, տան տեսեք թե լապատկա, բան ունեք, վերցրեք, գնացեք խրամատ փորեք»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել