Այսօր Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ։ Բավական ծավալուն, մի շարք առանցքային հարցեր շոշափող զրույց էր, որի ընթացքում Ալիևը չմոռացավ շնորհակալություն հայտնել Չինաստանին` համաճարակի ընթացքում ցուցաբերած աջակցության ու փոխգործակցության համար։
Այս ռելիզը կարդալուց ես ակամա մեր ԱԺ֊ի հայտնի քննարկումը հիշեցի, երբ երկրի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողները` վարչապետի գլխավորությամբ, "ղժում էին" չինական պատվաստանյութի վրա։
Հ.Գ. իսկ Չինաստանը մեծ պլաններ ունի մեր տարածաշրջանում ու հսկայական ռեսուրս։ Բաքվում սա հասկանում են, աշխատում, իսկ մեր անմեղսունակները` ծաղրում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել