Չինաստանը մեծ պլաններ ունի մեր տարածաշրջանում ու հսկայական ռեսուրս` Բաքվում սա հասկանում են, աշխատում, իսկ մեր անմեղսունակները` ծաղրում


01:16 , 3 հունիս, 2021
Այսօր Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ։ Բավական ծավալուն, մի շարք առանցքային հարցեր շոշափող զրույց էր, որի ընթացքում Ալիևը չմոռացավ շնորհակալություն հայտնել Չինաստանին` համաճարակի ընթացքում ցուցաբերած աջակցության ու փոխգործակցության համար։
Այս ռելիզը կարդալուց ես ակամա մեր ԱԺ֊ի հայտնի քննարկումը հիշեցի, երբ երկրի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողները` վարչապետի գլխավորությամբ, "ղժում էին" չինական պատվաստանյութի վրա։
Հ.Գ. իսկ Չինաստանը մեծ պլաններ ունի մեր տարածաշրջանում ու հսկայական ռեսուրս։ Բաքվում սա հասկանում են, աշխատում, իսկ մեր անմեղսունակները` ծաղրում...