Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ, գրում է Daily Mail-ը։

«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի հետ»,- հայտնել է աղբյուրներից մեկը։

«Չեմ կարող ասել, որ հանդիպել բառն այստեղ տեղին է, բայց կարող եմ հայտնել՝ միմյանց հանդեպ որոշակի հետաքրքրություն ունեն»,- հայտնել է մեկ ուրիշ աղբյուր։

Ինչպես նշում է պարբերականը, թեև ոմանց համար Շեյքի և Ուեսթի կապը կարող է անակնկալ թվալ, զույգը միմյանց ճանաչում է ավելի քան 10 տարի․ դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել էր Ուեսթի Power երաժշտական ստեղծագործության տեսահոլովակում։

Նշենք, որ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել