Հետպատերազմյա զարգացումներն առավել քան տարօրինակ հունով են ընթանում։
Նոյեմբերի 9-ից կարճ ժամանակ անց պարտության սիվմոլը քարոզում էր թշնամու հետ բարեկամանալու անհրաժեշտության մասին, ինչից կարճ ժամանակ անց սահմանային լարվածություն սկսվեց։
Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է խոսել թշնամու հետ բարեկամանալու մասին պատերազմից ընդամենը շաբաթներ անց, իսկ հետո հայտարարել տահմանային լարվածության մասին։
Հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ին (խորհրդատվության համար) դիմելու որոշումից հետո ակնհայտ է դառնում, որ արևմուքտի դրդմամբ նիկոլա-ալիևյան դուետը փորձում է ընդգծել ռուսական կողմի ազդեցության թուլացումը՝ տարածաշրջան նոր խաղացողների հրավիրելով։
Արևմուտքը չի կարողանում «մարսել» Ռուսաստանի՝ տարածաշրջանային լիդերի դերի հետ։
Հավանաբար շուտով կապիտուլյանտը կհայտարարի սահմանային կրքերի հանդարտեցման համար արևմուտքի միջամտության անհրաժեշտության մասին։
Հ.Գ. Գործող վարչախմբի միակ առաջադրանքը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է՝ անգամ Հայաստանը թուրքըն նվիրելու գնով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել