Armeniasputnik.am-ը գրում է․

Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց նաև, որ նախկինում երբեք այսքան կոպիտ երկխոսություն չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև՝ ո՛չ իր, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգյանի օրոք։

Ի՞նչ է լինելու արցախյան խնդրի լուծման հետ, եթե 4 տարի անց ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս բերվի Արցախից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ քաղաքական տարբեր ուժեր խոսում են խնդրի լուծման ոչ իրատեսական սցենարների մասին։ Նրա կարծիքով՝ դա նրանց անհեռատեսության մասին է խոսում։

«Պարզ ասում եմ՝ ես չգիտեմ։ Իմանալու համար` ի՞նչ է պետք ինձ, ես պետք է իմանամ ռուսների ծրագիրը։ Ի՞նչ է ուզում Ալիևը, Ադրբեջանը` մենք գիտենք։ Բայց ես չգիտեմ Ռուսաստանի ծրագիրը։ Ռուսաստանն իր ծրագիրը ոչ մեկին չի էլ բացահայտում»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում այսօր ունի միայն մեկ զրուցակից՝ երկրի ղեկավարը։ Ասում է՝ ինքն էլ կապեր ունի Ռուսաստանի հետ, դեսպանի հետ է երբեմն հանդիպում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ կապեր ունի Մոսկվայում։

Ընդգծում է, որ նախկինում երբեք այսքան կոպիտ երկխոսություն չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև՝ ո՛չ իր, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգյանի օրոք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել